Լրահոս

08.01.2013 18:10


Թունավորումներ

Թունավորումներ

Հունվարի 7-ին՝ ժամը 11։36-ին, մկնդեղից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի բնակչուհի, 1983թ. ծնված Ա. Քեմիջեջյանը:

 ***

Նույն օրը՝ ժամը 14։20-ին, թունավորման նախանշաններով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևանի Սարի թաղի 2-րդ փողոցի 14-րդ տան բնակիչներ` 1974թ. ծնված Արմինե Մարդոյանը և 1954թ. ծնված Քնարիկ Հարությունյանը:

Ըստ հերթապահ բժշկի` տուժածների առողջական վիճակը բավարար է:

 ***

Նույն օրը՝ ժամը 19։27-ին, թունավորման նախանշաններով «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նորք-Մարաշ 13 փողոցի 41-րդ տան բնակչուհի` 1981թ. ծնված Գալինա Պանդուխտյանը:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

Այս խորագրի վերջին նյութերը