Սիրիահայերի առջև սահմանի բացման ստորագհարավաքը Սպիտակ տան կայքում է
Ակտիվիստ Դանիել Իոաննիսյանի նախաձեռնած ստորագրահավաքը, որով Բարաք Օբամային առաջարկվում էր Թուրքիային կոչ անել սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը, արդեն տեղադրված է ԱՄՆ նախագահի վարչակարգի կայքում` https://petitions.whitehouse.gov/petitions
Ըստ ԱՄՆ նախագահի վեբ-կայքի կանոնների՝ եթե նախաձեռնությունը մեկ ամսում 25 հազար ձայն հավաքի, դրան պարտադիր կանդրադառնա Բարակ Օբաման:
Նախաձեռնությունը ստորագրում են ոչ միայն հայեր, այլև խիստ ոչ հայկական անուններ կրող մարդիկ, այդ թվում` նույնիսկ թուրքեր:
Հունվարի 6-ին սկսված այս ստորագրահավաքին արդեն անդրադարձել են նաև թուրքական և ռուսական լրատվական կայքերը:

Հավելենք, որ ստորագրահավաքին մասնակցելու համար պետք է մտնել https://petitions.whitehouse.gov/register?destination=petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C
հղումով և անցնել շատ կարճ գրանցումը, ապա էլեկտրոնային փոստից գրանցումը հաստատելուց հետո սեղմել «sign this petition» կոճակը:
Ստորագրահավաքին հետևելու, ինչպես նաև ստորագրողների քանակը տեսնելու համար մտեք այս հղմամբ. https://petitions.whitehouse.gov/petition/call-government-turkey-open-its-border-armenia-refugees-syria/nbmX159C?utm_source=wh.gov&utm_medium=shorturl&utm_campaign=shorturl