Լրահոս

19.06.2009 12:36


Գագիկ Ջհանգիրյանը և Սմբատ Այվազյանն ազատ կարձակվեն

Ազգային ժողովը հունիսի 19-ին հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ նախագահի առաջարկած՝ համաներում հայտարարելու մասին հայտարարությունը:

ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը խորհրդարանին է ներկայացրել այն կետերը, համաձայն որոնց համաներում կկիրառվի կամ չի կիրառվի ազատազրկման դատապարտված անձանց վրա:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն արդարադատության նախարարին հարց է ուղղել, թե համաներում կտարածվի մարտի 1-ի գործով դատապարտված պատգամավորների վրա:

Արդարադատության նախարարն ասել է, թե Սասուն Միքայելյանի վրա համաներում չի տարածվի.

-Մնացած բոլորի վրա համաներում կտարածվի: Ինչ վերաբերվում է Գագիկ Ջհանգիրյանին և Սմբատ Այվազյանին, ապա այս մարդիկ ամբողջովին են ազատվում:

Այս խորագրի վերջին նյութերը