Լրահոս

07.01.2013 00:21


Նախագահացուների վերջնական ցանկը դեռ պարզ չէ

Նախագահացուների վերջնական ցանկը դեռ պարզ չէ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2013թ. նախագահական ընտրություններին որպես թեկնածու հայտ ներկայացրած տասնհինգ հոգուց միայն յոթն են ամբողջությամբ ներկայացրել փաստաթղթերը մինչև դեկտեմբերի 4–ը։ Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ տոնական օրերին բանկերը չեն աշխատել և ոչ բոլորն են կարողացել 8 միլիոն դրամ ընտրագրավը մուծել՝ նախագահացուների ցուցակը դեռ կարող է փոփոխության ենթարկվել։

Տեղեկացնենք, որ ընտրագրավը դեռ չեն մուծել անկուսակցական կարատեիստ Տարոն Աբրահամյանը, անկուսակցական գործազուրկ Ռոբերտ Ահարոնյանը, Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան Ռուբեն Այվազյանը, անկուսակցական գործազուրկ Մհեր Հայրապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, Մամուլի ազգային ակումբի տնօրեն Նարինե Մկրտչյանը, անկուսակցական թոշակառու Պավլիկ Սարգսյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Սիմոնյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը