Լրահոս

05.01.2013 15:12


Երևանի 22-ամյա բնակչուհին ալկոհոլի ազդեցության տակ շփոթել էր իր բնակարանը

Երևանի 22-ամյա բնակչուհին ալկոհոլի ազդեցության տակ շփոթել էր իր բնակարանը

Երևանի Կոմիտասի պողոտայի մի բնակիչ հունվարի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ 22-ամյա դուստրը հունվարի 2-ին` ժամը 19։00-ին, դուրս է եկել Ե. Քոչարի փողոցի մի շենքից և չի վերադարձել:

 

Հունվարի 3-ին` ժամը 05։20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Կոմիտասի պողոտայի մի բնակչուհի և հայտնել, որ մի անծանոթ թակում է իր տան դուռը և անհանգստացնում իրեն:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, նշված հասցեն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անծանոթը որոնվող աղջիկն է, որը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ՝ շփոթել է իր բնակարանը:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը