Լրահոս

19.06.2009 12:45


Կիրո Մանոյան. «Այսօր Հայաստանը կարող է ասել, որ դուրս է գալիս բանակցություններից»

Կիրո Մանոյան. «Այսօր Հայաստանը կարող է ասել, որ դուրս է գալիս բանակցություններից»

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է հայտարարի, որ դուրս է գալիս հայ-թուրքական բանակցական գործընթացից.

-Այսօր Հայաստանը կարող է ասել, որ այս պայմաններում, երբ Թուրքիան չի ուզում առանց նախապայմանների բանակցությունները շարունակել, ինքը դուրս է գալիս բանակցություններից, որոնք փաստացիորեն կարելի է ասել, որ կասեցվել են։

Կիրո Մանոյանի կարծիքով՝ ապրիլի 21-22-ի համատեղ հայտարարությունից հետո Թուրքական կողմն սկսել է ավելի ուժգին շեշտել, թե ինքը Հայաստանի հետ հարաբերությունները վերահաստատող որևէ պայմանագիր չի ստորագրելու, քանի դեռ չի կարգավորվել Արցախյան հիմնահարցը։

-Այն նախապայմանը, որ Թուրքիան ապրիլից մեջտեղ է բերել, առավել շեշտվեց, և պետք է ասել, որ գործընթացը փաստացիորեն սառեցվել է։ Թուրքիան որոշել է սառեցնել հարաբերությունները, և դա իր մոտ ստացվել է։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը