Հունվարի 4-ին՝ ժամը 20։30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկի մոտ փամփուշտներ են հայտնաբերվել:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երևան-Մոսկվա թիվ 1863 չվերթի ուղևոր` 1970թ. ծնված Սուսաննա Շ.-ի անձնական զննության ժամանակ վեջինիս ծխախոտի պահման համար նախատեսված կաշվե տուփի միջից հայտնաբերվել և առգրավվել է 5,45 մմ և 9 մմ տրամաչափի 2-ական փամփուշտ:
Սուսաննա Շ.-ն «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերման է ենթարկվել ոստիկանության գծային բաժին:
Փամփուշտներ՝ Երևան-Մոսկվա չվերթի ուղևորուհու մոտից