Լրահոս

05.01.2013 14:27


Ցմահ դատապարտյալը մահացել է

Ցմահ դատապարտյալը մահացել է

Հունվարի 1-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտված Մանուկ Սեմերջյանը: Վերջինս 1993թ մեղավոր էր ճանաչվել  4 անձանց սպանության մեջ (սպանությունները տեղի են ունեցել Ուկրաինայում) ու դատապարտվել էր մահապատժի՝ անձնական գույքի բռնագրավումով: Հետագայում մահապատիժը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Հայաստանի առաջին ցմահ բանտարկյալ Սեմերջյանը նշում էր, որ ինքը միայն 2 մարդու է սպանել, իսկ մյուս երկուսի սպանությունն իր վրա էր ընդունել, որպեսզի պատիժը կրի Հայաստանում:

20 տարին այն ժամանակն է, որից հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու իր իրավունքից օգտվել, եթե նա վերջին հինգ տարիների ընթացքում պատիժը կրել է առանց կարգապահական տույժերի։  Սակայն, ըստ Հանձնաժողովի եզրակացության, Սեմերջյանը փախուստի հակում ունի:

Մանուկ Սեմերջյանի ազատազրկման քսան տարին լրացավ 2011 թվականի փետրվարի 2-ին, սակայն օրենքով նախատեսված վաղաժամկետ ազատ արձակման համակարգը չգործեց։ Մանուկ Սեմերջյանի թղթածրարը նախատեսված մեկ ասվա ընթացքում չուղարկվեց վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին։

Միայն 2011  թվականի մարտի 10-ին Մանուկ Սեմերջյանին բանավոր փոխանցվեց այն մասին, որ 56 ՀՀ դրամ պարտքի պատճառով նրա վաղաժամկետ ազատ արձակման խնդրի քննարկումը մերժվել է։ 

Այս խորագրի վերջին նյութերը