Տնտեսական

04.01.2013 14:20


Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.1%-ով

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.1%-ով

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.8%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.8% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի` 2.7%, եգիպտացորենի և ձիթապտղի բուսական յուղերի` համապատասխանաբար 1.9% և 4.8% գնաճով: Այլ յուղերի (հալած յուղի) և արևածաղկի բուսական յուղի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.4% և 1.1%-ով:Հայտնում են ՀՀ վիճակագրության ծառայությունից:

 2012թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 11.5%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.1% գնաճ: Վերջինս հիմնականում բրնձի` 2.0%, ոլոռի` 2.4%, ալյուրի` 3.4%, սպիտակաձավարի` 11.2% գնաճի արդյունք է: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է առաջին և բարձր տեսակի հացերի` համապատասխանաբար 0.2% և 0.4%, հացահատիկի` 0.5%, մակարոնեղենի` 0.6%, հնդկացորենի 0.7%, լավաշի` 0.8% գնաճ:

 Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.2-3.4% գնաճ, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.1%-ով:

 Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 3.3%, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`1.0% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունումարձանագրվել է տավարի և խոզի մսերի` համապատասխանաբար 0.2% և 0.6%, նրբերշիկի` 0.8%, կիսաապխտած երշիկի` 0.8%, ենթամսամթերքի` 1.1%, տավարի ֆիլեի` 1.3%, եփած երշիկի` 2.7%, բաստուրմայի`3.3%, թռչնի մսի 6.6% գնաճ:

 Միաժամանակ, այլ մսեղենի (խաշի պարագաներ) գները նվազել են 9.6%-ով, ոչխարի մսինը` 5.4%-ով:

2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի, այլ մթերքի, ձկնամթերքի, սուրճի, թեյի, կակաոյի, կաթնամթերքի, հրուշակեղենի 0.1-1.2% գնաճ, իսկ շաքարավազի գինը նշված ժամանակահատվածում նվազել է 5.0%-ով:

 Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության`2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նաև պարենային ապրանքների 4.0% գնաճ, ինչը հիմնականում մրգի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 5.3-31.2% գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-31.2% գնաճ, իսկ մեկում`5.0% գնանկում:

 Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 2.3% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ` 31.2% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 39.3%, կաղամբի` 46.0%, վարունգի` 57.9%, կանաչ պղպեղի` 2 անգամ, սմբուկի`3.3 անգամ գնաճով: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կանաչ սոխի`2.7%, կարտոֆիլի` 4.9%, բողկի` 5.2%, սխտորի` 9.3%, խառը կանաչեղենի`17.0%, գլուխ սոխի` 20.5%, ծաղկակաղամբի` 23.8%, ճակնդեղի` 25.4%, գազարի`28.7% գնաճ:

 Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 18.6-38.7%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում): Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 32.7 %-ով:

 Մրգի ապրանքախմբում 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`5.3% գնաճ: 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կիտրոնի գինն աճել է 1.0%-ով, ադամաթզինը`5.5%, խնձորինը`7.2%-ով, խաղողինը` 10.5%-ով, նռանը`19.0%-ով, տանձինը` 22.9%-ով, արքայանարնջինը`36.2%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է մանդարինի`17.1%, նարնջի`14.6% գնանկում:

 Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.2-9.7%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում:

Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 4.7%-ով:

 Ձվի հանրապետական միջին գինը 2012թ. դեկտեմբերին 2011թ. դեկտեմբերի համեմատ նվազել է 1.9%-ով, իսկ 2012թ. նոյեմբերի համեմատ`գրանցվել է 3.8% գնաճ:

Այս խորագրի վերջին նյութերը