Լրահոս

04.01.2013 00:29


17-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

17-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Հունվարի 3-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 17-ամյա երիտասարդը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկակար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Սարգիս Մարգարյանի գլխավորությամբ:

Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել երիտասարդի տվյալներն ու բնակության վայրը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել է բջջային հեռախոս, բլոկնոտ և նամակ ուղղված ծնողներին, որտեղ մասնավորպես գրված է.«Շնորհակալ եմ ձեզանից, ինձ կներեք»:

ֆոտոլրագրողը հայտնել է, որ Մաշտոցի ոստիկանության աշխատակիցները պարզել են մահացածի ինքնությունը, ով Երևան քաղաքի Մյասնիկյան փողոցի 17-ամյա բնակիչ Տիգրան Պ-ն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ Ս. Մարգարյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով, քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական ու ձեռագրաբանական:

Ձեռագրաբանական փորձաքննությունից հետո պարզ կլինի նամակի հեղինակը ինքն է, թե ոչ:

Այս խորագրի վերջին նյութերը