Վահան Շիրխանյան. «Մարքսիստական կուսակցությունը պետք է հեռացվի Կոնգրեսից»
Վահան Շիրխանյանը համոզված է, որ Դավիթ Հակոբյանի դեպքում ՀԱԿ-ը ոչինչ անել չի կարող։
-ՀԱԿ-ը ոչ մի բան չի կարող անել։ Նա օրենքով կարող է վերցնել իր մանդատը։ ՀԱԿ-ը պետք է Մարքսիստական կուսակցությանը հեռացնի Կոնգրեսից։ Մարքսիստի կողմից, սակայն, սա ուղղակի խայտառակություն է։
Վ. Շիրխանյանն այն կարծիքին է, որ Մարքսիստական կուսակցությունը բացառություն կլինի։
–Ես չեմ կարծում, որ Կոնգրեսից որևէ մի մարդ նորից կվերցնի մանդատը, բացի Հակոբյան... ի՞նչ էր անունը... Դավիթից և ՀԱԿ-ի ցուցակում գտնվող Մարքիստական կուսակցության մյուս 2 անդամներից։ Մանդատ վերցնել-չվերցնելը հենց այնպես չէ։ Դա բողոքի ակտ է, որ ընտրությունները կեղծվել են։ Հիմա, եթե Դավիթ Հակոբյանը դեմ է այն տեսակետին, որ ընտրությունները կեղծվել են, և գնում է աշխատելու, դա իր կուսակցության տեսակետն է։ Այսինքն՝ մարդը համարում է, որ եղել են արդար, ազնիվ ընտրություններ, ինքն էլ ձայներ է ստացել, և գնում է աշխատելու։ Ի՛ր գործն է,– «7 օր»–ին ասել է նա։