Աշխարհ

03.01.2013 16:54


Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի ամանորյա ելույթը

Շավարշ Քոչարյանը մեկնաբանել է Իլհամ Ալիևի ամանորյա ելույթը

«Բաքուն մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկած ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեք հիմնարար սկզբուքներից ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը»,–հայտարարել է ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի ամանորյան ելույթը: ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ` Շավարշ Քոչարյանն ասել է, թե Ադրբեջանի ղեկավարի ամանորյա ելույթը հերթական ապացուցն է, որ համանախագահների կողմից առաջարկված երեք հիմնարար սկզբունքներից, որոնց հիման վրա պետք է կարգավորվի հակամարտությունը, Բաքուն մերժում է երկուսը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը: «Շեշտադրումը արվում է միայն մեկ սկզբունքի վրա` տարածքային ամբողջականության, այն էլ ՄԱԿ-ի կանոնադրությանը հակասող, աղավաղված ձեւով: Հենց այս բանակցային գործընթացը տապալող Ադրբեջանի դիրքորոշումն է, որը պահպանում է ստատուս-քվոն:

«Բաքուն ունի հնարավորություն բավարարելու իր բուռն ցանկությունը և շրջանցելու Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափն ու հասնելու ստատուս-քվոի փոփոխությանը: Դրա համար որպես առաջին քայլ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և դուրս բերում իր օկուպացիոն զորքերը ԼՂՀ գրավյալ տարածքներից»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:

Այս խորագրի վերջին նյութերը