Լրահոս

19.06.2009 11:52


Ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը

Թեև ՀԱԿ-ը հայտարարել է, որ հրաժարվում է Երևանի ավագանու իր մանդատներից, այդուհանդերձ, նախօրեին Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը «7օր»-ին ասել էր, որ կվերցնի իր մանդատը։

-ԿԸՀ-ին գրավոր դիմում եմ ներկայացրել, որ չեմ հրաժարվի իմ պարտականությունները կատարելուց և, օրենքով սահմանված կարգով, ինձ հերթ հասնելու դեպքում, կստանձնեմ իմ պարտականությունները՝ ի փառս իմ ժողովրդի,- ասել էր Դ. Հակոբյանը։

ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հավաստիցնում է, որ ՀԱԿ դիրքորոշումը չի փոխվի.

-Ինչ որ մենք անելու ենք, մենք արդեն ասել ենք։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Մեր դիրքորոշումը մանդատների վերաբերյալ արդեն արտահայտել ենք՝ ասել ենք, որ այդ մանդատները չենք վերցնելու։

Այս խորագրի վերջին նյութերը