Դավիթ Հակոբյանն ասում է, որ կլինեն 13 հոգի, ովքեր կվերցնեն մանդատը
-Իմ աղջիկը ՀԱԿ համամասնական ցուցակում 92-րդ տեղն է զբաղեցնում։ Գործը նրան չի հասնի,-«7օր»,- հետ զրույցում ասել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը՝ ի պատասխան ասուլիսներից մեկում հնչած այն հայտարարության, թե Դավիթ Հակոբյանն ու իր աղջիկը կվերցնեն ավագանու իրենց մանդատները։
-Կարծում եք՝ մինչև 92-րդ հորիզոնականին հասնելը կլինե՞ն 13 հոգի, ովքեր կվերցնեն իրենց մանդատները։
-Անպայման կլինեն. ՀԱԿ-ը պետք է առաջին 13 գվարդիական տեղերը բաժաներ ոչ թե ՀՀՇ-ի, այլ՝ 18 կուսակցությունների միջև, նրանց առաջին դեմքերի միջև։ Դա պետք է արվեր այն բանի համար, որպեսզի դա կոչվեր ո՛չ թե ՀՀՇ-ական ընդդիմություն, այլ՝ համազգային ընդդիմություն,- ասել է Դ. Հակոբյանը։