Լրահոս

02.01.2013 14:43


Բնապահպանները մաղթում են հետաքրքիր և անվտանգ լրագրողական տարի

Բնապահպանները մաղթում են հետաքրքիր և անվտանգ լրագրողական տարի

Հարգելի լրագրողներ,
շնորհավորում ենք ձեր Նոր տարին, մաղթում արդյունաբեր, հետաքրքիր և անվտանգ լրագրողական տարի, ինչպես նաև շնորհակալություն հայտնում անցյալ տարի բնապահպանությանը և հատկապես Թեղուտի հիմնախնդրին ու Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության գործողություններին վերաբերող լուսաբանումների համար:

Հույս ունենք, որ նոր տարում Թեղուտի և ընդհանրապես հանքարդյունաբերություն արատավոր հետևանքների մասին լուսաբանումները կշատանան և կբարձրացնեն հանրային իրազեկվածության և գիտակցության մակարդակը այնպես, որ Հայաստանի բնակիչները պատրաստ լինեն ապրելու և պայքարելու հանուն կանաչ, մաքուր, առողջ և արդար Հայաստանի: 

Լավագույն մաղթանքներով`
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը