Լրահոս

02.01.2013 14:16


Ամանորի գիշերը Երևանում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է 641 կանչ

Ամանորի գիշերը Երևանում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է 641 կանչ

Ամանորի գիշերը Երևանում «Շտապօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է 641 կանչ, ինչը մյուս օրերի համեմատ ավելւ է 100-ով:  Նախորդ տարիներին ևս Ամանորի օրերին նույնքան կանչ են սպասարկել: Մայրաքաղաքի տարբեր շրջաններում իրականացվող միջոցառումների ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել, և փողոցներում կանչեր չեն սպասարկել:

«Շտապօգնության» կանչերի մեծ մասը առնչվում էր սիրտ-անոթային հիվանդությունների, ապա`  վնասվածքների, սուր-ռեսպերատոր հիվանդությունների հետ: Հիմնական գանգատները կապված էին ճնշման տատանման, վատ ինքնազգացողության հետ, իսկ կոտրվածքների վերաբերյալ կանչեր չեն ստացվել:

Այս խորագրի վերջին նյութերը