Լրահոս

01.01.2013 13:13


2013 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

2013 թվականի մեկնարկն ազդարարվեց տոնական հրավառությամբ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, ամանորյա միջոցառումների շրջանակում, դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպվել էր տոնական համերգային ծրագիր:

ժամը 22:00-ից մեկնարկած համերգային ծրագրի շրջանակում, հրապարակում ներկա բազմաթիվ երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին, իրենց ելույթներով ողջունել և շնորհավորել են հայկական էստրադայի ճանաչված ու սիրված շատ երգիչ-երգչուհիներ:

Տոնական ուրախ մթնոլորտը շարունակվել է մինչև ուշ գիշեր:

Իսկ կեսգիշերին, տոնական հրավառության ուղեկցությամբ, Հանրապետության հրապարակում ներկա քաղաքացիներն ու համերգային ծրագրի մասնակիցները դիմավորել են Նոր տարին:

Համերգային ծրագիրն ավարտվել է գիշերը ժամը 02:00-ին՝ հայտնի DJ-ների մասնակցությամբ կազմակերպված ամանորյա դիսկոտեկով:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն   

Այս խորագրի վերջին նյութերը