Լրահոս

31.12.2012 18:18


Ավտոապահովագրողների բյուրո. 2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը

Ավտոապահովագրողների բյուրո.  2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը

Հարգելի վարորդներ,

Տեղեկացնում ենք, որ Բյուրոյի կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ Բոնուս-Մալուս համակարգի կիրառման»  RL1-040  կանոնը: Նշված կանոնը ուժի մեջ է մտնում 2013թ.-ի հունվարի մեկից:

Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:

Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3% -ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:

Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որովհետև այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ  կամ մալուսներ կիրառելու համար[1]:

 ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:

Բյուրոն նաև հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել և հորդորում վարորդներին ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար:



[1] ԱՊՊԱ օրենքի համաձայն ԲՄ գործակիցները սահմանվում են այնպես, որ համակարգն ապահովի ֆինանսական հավասարակշռվածություն:

Այս խորագրի վերջին նյութերը