Լրահոս

31.12.2012 15:24


Նապոլեոնների երկիր Հայաստանում նախագահ է ուզում դառնալ ընդամենը 14 հոգի

Նապոլեոնների երկիր Հայաստանում նախագահ է ուզում դառնալ ընդամենը 14 հոգի

2013թ. նախագահական ընտրություններին մասկանցելու համար արեդն ԿԸՀ է դիմել 14 թեկնածու։

Նրանք են՝  «Ժամանակի էություն» սոցիալիստական շարժման կոորդինատոր Ռոբերտ Ահարոնյանը, նախագահի մշտական թեկնածու և համատեղությամբ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, Մհեր Հայրապետյանը, ՀՀԿ ղեկավար և «Տարո՛ն ջան, սիրո՛ւն չի» խոսքերի հեղինակ Սերժ Սարգսյանը, ՀՀ նախկին վարչապետ և վարչապետ նշանակվելու ակնկալիք ունեցող, այսինքն՝ պոտենցյալ «քցվող» Հրանտ Բագրատյանը, Մաշտոցի պուրակի «հերոսամարտի» մասնակից Անդրեաս Ղուկասյանը, Պավլիկ Սարգսյանը, ՄԱԱ նախագահ Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կուբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» հասարակական կազմակերպության նախագահ Ռոբերտ Սիմոնյանը և «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թեկնածուներից շատերին ճանաչում են միայն իրենց ընտանիքի անդամներն ու բարեկամները։ Որոշ դեպքերում՝ նաև հարևանները։

Դատելով ցուցակից՝ սպասվում է թեժ պայքար։ Փորձագետները դժվարանում են կանխագուշակել, թե ով առաջ կանցնի՝ Տարոն Աբրահամյա՞նը, Րաֆֆի Հովհաննիսյա՞նը, Հրանտ Բագրատյա՞նը, թե՞ այդուհանդերձ էպոսագետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը