Լրահոս

29.12.2012 19:24


Ամանոր. ինչ դիմահարդարանքով և սանրվածքով դիմավորել 2013-ը

Ամանոր. ինչ դիմահարդարանքով և սանրվածքով դիմավորել 2013-ը

2013թ. ջրային սև օձի տարի է, ինչի մասին պետք է հիշել նաև դիմահարդարման ժամանակ: Ձեզ ենք ներկայացնում մի շարք խորհուրդներ՝ ինչ գույներ ընտրել դիմահարդարման համար և ինչ սանրվածքով դիմավորել Ամանորը:

Սկսենք դեմքից: Ամանորի գիշերը նախընտրելի է ունենալ հնարավորինս գունատ դեմք, այդ իսկ պատճառով դիմաներկի երանգը պետք է լինի ձեր մաշքի գույնից մեկ աստիճան բաց, իսկ աչքերի շրջանում` երկու աստիճան: Մի չարաշահեք նաև կարմրաներկը, քանի որ գլխավոր նպատակը առողջ մաշկի տեսք ստեղծելն է: Աչքերի համար մասնագետները հորհուրդ են տալիս օգտագործել սադափի, ինչպես նաև սև, մուգ կանաչ, մուգ կապույտ և մոխրագույն երանգների ստվերներ:  Շրթներկը ընտրեք հնարավորինս բնական գույների մեջ, նախընտրելի է փայլ օգտագործել, որը կընդգծի ձեր շրթունքների գույնը:

2013թ. ամանորյան սանրվածքի լավագույն տարբերակը պոչը կամ հյուսն է, որոնք կարելի է զարդարել ցանկացած փայլող մազակալով: Եթե չեք ցանկանում մազերը հավաքել, ապա այդ դեպքում կարելի է անել «հոլիվուդյան» կամ ռետրո-ալիքներ:

Մատնահարդարման համար նույնպես նախընտրելի է օգտագործել ոսկու, արծաթի, կապույտ և կանաչ երանգները: Խուրհուրդ` ձեռքերի չոր մաշկի համար. ձեռքերի վրա քսեք բուսայուղ, այնուհետ փափուկ մեղր, հագեք ձեռոցներ և սպասեք մոտ 15 րոպե, ինչից հետո լվացեք ձեռները գոլ կանաչ թեյով:

Շնորհավոր Ամանոր: 

Այս խորագրի վերջին նյութերը