Աշխարհ

29.12.2012 12:28


Վրաստանի խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է նախագահի վետոն. համաներում կլինի

Վրաստանի խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է  նախագահի վետոն. համաներում կլինի

Վրաստանի խորհրդարանն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել է  նախագահի վետոն։ Քվեարկությամբ չեղյալ է հայտարարվել «Համաներման մասին» օրենքի վրա դրված նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի արգելքը: Նախագահի վետոն հաղթահարելու համար, օրենսդրության համաձայն, անհրաժեշտ էին խորհրդարանի ձայների երեք հինգերորդը: Վետոյի հաղթահարմանը կողմ է քվեարկել 91, դեմ 24՝ պատգամավոր:

Դեկտեմբերի 21-ին խորհրդարանի ընդունած օրենքով համաներումը տարածվում է 3000 մարդու վրա: Մասնավորապես քաղհալածյալների ու քաղբանտարկյալների ցուցակում էլ երեք հայ կա` ջավախահայ նախկին պատգամավոր Մելիք Ռայիսյանը, ինչպես նաև Աջարիայի հայ համայնքի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանն ու նրա տեղակալը, որոնց մեղադրում են Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:  

  Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Միասնական Ջավախք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չէր ընդգրկել որոշ պատգամավորների ելույթներից հետո, սակայն խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև նրա վրա։

Այս խորագրի վերջին նյութերը