Լրահոս

29.12.2012 12:22


Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Դեկտեմբերի 29-ին` ժամը 10.30-ի դրությամբ,  Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:  
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 
Սելիմի լեռնանցքում  առկա է մերկասառույց։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը