Մհեր Սեդրակյանի վարքի մասին դիմումը Էթիկայի հանձնաժողովն ընդունել է վարույթ
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը դեկտեմբերի 28-ին քննարկել է 2013թ. հունվարի 17-ին նախատեսված նիստի օրակարգային հարցերը և որոշել «Թրանսփարենսի ինթերնեյշընըլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը ընդունել վարույթ:
Հիշեցնենք, որ դիմումը վերաբերում էր ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջև տեղի ունեցած միջադեպին, երբ պատգամավորը վիրավորել էր լրագրողին և սպառնացել կոտրել նրա ծնոտը:
«Pastinfo»-ն տեղեկացնում է, որ հանձնաժողովը որոշել է սկսել ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի և «Ա1+»-ի լրագրող Մհեր Արշակյանի միջև խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության դիմումի քննությունը: