Հրաժարական տված Իտալիայի վարչապետը կգլխավորի կենտրոնամետ կոալիցիան
Հրաժարական տված Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին լրագրողներին հայտնել է, որ 2013թ. փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կգլխավորի կենտրոնամետ կոալիցիան:
Հիշեցնենք, որ Մոնտին պաշտոնավարել է 13 ամիս: Նրա հրաժարականի պատճառն այն է եղել, որ չի ստացել Սիլվիո Բեռլուսկոնիի կողմնակիցների աջակցությունը։
Խորհրդարանի ստորին պալատի ընտրություններին մասնակցող կենտրոնամետ կոալիցիայի կազմում կլինի նաև Իտալիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը: Որպես ցմահ սենատոր՝ Մոնտին չի կարող մասնակցել ընտրություններին, սակայն կոալիցիայի հաղթանակի դեպքում կարող է կրկին երկրի վարչապետ դառնալ։