ԲՀԿ–ական պատգամավոր. «Կոչ եմ անում յուղ չլցնել այն կրակին, որի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավով պետք է նշեմ, որ վերջին ժամերին կրկին ականատես ենք լինում նույն մարդկաց նույնաբովանդակ կոչերին, ովքեր խոսում են խոսքի ազատությունից, սակայն փորձում են սահմանափակել ուրիշի` խոսքի ազատության իրավունքը, բանը հասել է նրան, որ ոմանք արդեն միջոցներ են փորձում ձեռնարկել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր և կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան անձնական էջը արգելափակելու ուղղությամբ:
Թե մեր կողմնակիցներին, թե այն մարդկանց, ովքեր գտնում են, որ խոսքի ազատությունը կարող է և պետք է հիմնված լինի նաև մարդու արժանապատվությունը վիրավորելու կամ հարաբերությունները անձնական դաշտ տեղափոխելու վրա, կոչ եմ անում ցուցաբերել փոխադարձ հարգանք և հանդուրժողականություն, չանցնել թույլատրելի սահմանները, չսերմանել ատելության մթնոլորտ, յուղ չլցնել այն կրակին, որի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով այս լարվածությունը գերադասում է կոմպրոմիսից»։
ԲՀԿ–ական պատգամավոր. «Կոչ եմ անում յուղ չլցնել այն կրակին, որի զոհ կարող է դառնալ յուրաքանչյուր ոք»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.