Նախագահի թեկնածուին ոստիկանությունը տեղեկանք չի տվել
Նախկին դաշնակցական, նախագահի թեկնածու Հովհաննես Աղազարյանին Ոստիկանության անձնագրերի ու վիզայի վարչությունը մերժել է տրամադրել Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը: Աղազարյանը aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ինքը պարբերաբար արտասահման է մեկնել ու որոշ ժամանակով այնտեղ բնակվել, բայց երբեւէ չի մտածել, որ իրեն կմերժեն:
Տեղեկանք չունենալու հանգամանքը Աղազարյանին հնարավորություն չի տա առաջադրվելու համար փաստաթղթերը ներկայացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով: Առանց այդ տեղեկանքի նա չի կարողանա առաջադրվել:
Աղազարյանը պատրաստվում է ուսումնասիրել օրենքի այդ կետը, թե որ դեպքում է քաղաքացին համարվում մշտապես բնակվող ու որ դեպքում չի համարվում մշտապես բնակվող: Հնարավոր է՝ նա բողոքարկի տեղեկանք չտրամադրելու վարչության որոշումը, իսկ մինչ այդ չի շտապում գնահատականներ տալ: