Լրահոս

29.12.2012 10:35


Բաթումիում ցուցարարները բախվել են

Բաթումիում ցուցարարները բախվել են

Բաթումիում բախվել են «Վրացական երազանք» և «Ազգային շարժում» առաջատար կուսակցությունների երիտասարդները։ Միջադեպը տեղի է ունեցել, երբ Աջարիայի վարչապետ Լևան Վարշալոմիձեն հարցաքննության է գնացել Աջարիայի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն:

Խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքի կողմնակիցները Վարշալոմիձեին մեղադրել են Աջարիայի հողերը 1 լարիով վաճառելու համար և պահանջել են պատժել նրան: Հնչեցված այդ մեղադրանքներից հետո էլ նրանց ու քննչական ծառայության մոտ ժամանած «Ազգային շարժում» կուսակցության երիտասարդների միջև ծեծկռտուք է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը