Մհեր Սեդրակյանի հարցով դիմումը ԱԺ էթիկայի հանձնաժողովը քննության է վերցրել
«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը քննության է վերցրել «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումը խորհրդարանի հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանի եւ «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մհեր Արշակյանի միջեւ տեղի ունեցած սկանդալային միջադեպի կապակցությամբ:
Մոտ տասը օր առաջ խորհրդարանի շենքում Սեդրակյանը սպառնացել էր լրագրողին` մասնավորապես ասելով. - «Դավայ, դավայ… յալլա… կտամ ծնոտդ պոկեմ, դավայ, թռի»: