Լրահոս

28.12.2012 17:40


Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Դեկտեմբերի 28-ի ժամը 16։00-ի դրությամբ  Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: 
 Աշոցքում, Ճամբարակում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Այս խորագրի վերջին նյութերը