Լրահոս

28.12.2012 16:34


Կոնստանտին Մելաձեն վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, ով մահացել է

Կոնստանտին Մելաձեն  վրաերթի է ենթարկել 30-ամյա կնոջ, ով մահացել է

Հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեի եղբայրը՝ ոչ պակաս հանրահայտ կոմպոզիտորի և պրոդյուսեր Կոնստանիտն Մելաձեն, դեկտեմբերի 27-ին Կիև-Օբուխով ավտոմայրուղում «Լեկսուս» մակնիշի ավտոմեքենան վարելիս վրաերթի է ենաթարկել 30-ամյա մի կնոջ, ով տեղում մահացել է: Ու թեև ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում  վարորդի անունը չի նշվում, սակայն Մելաձեն չի ժխտել, որ մեքենայի ղեկին հենց ինքն է եղել:

Կոնստանտին Մելաձեն այժմ հիմնականում գործունեություն է ծավալում Ուկրաինայում։ Նա մասնավորապես «Ուկրաինայի ձայնը» հեռուստանախագծի երաժշտական պրոդյուսերն է։

Այս խորագրի վերջին նյութերը