Լրահոս

28.12.2012 16:05


Դատարանը մերժել է Ջենիֆեր Լոպեսի հայցն ընդդեմ հայազգի վարորդի

Դատարանը մերժել է Ջենիֆեր Լոպեսի հայցն ընդդեմ հայազգի վարորդի

Հանրահայտ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հայց էր ներկայացրել ընդդեմ իր վարորդի՝ հայազգի Հակոբ Մանուկյանի, և 20 մլն դոլար էր պահանջում։ Երգչուհին իր նախկին վարորդին, ով աշխատել է 2005թ.-ից, մեղադրում էր իրեն շանտաժի ենթարկելու համար։ ԱՄՆ Լոս Անջելեսի գերագույն դատարանը, սակայն, մերժել է Լոպեսի այդ հայցը։ Երգչուհին պնդում էր, թե Հակոբ Մանուկյանը սպառնացել է իր անձնականի մասին տեղեկություններ հրապարակել, եթե իրեն չվճարվի 2,8 մլն դոլար։ Հակոբ Մանուկյանն էլ դիմել էր դատարան՝ Լոպեսին մեղադրելով իրեն աշխատանքից անհարկի ազատելու համար։ Այս գործի քննությունը դեռ շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը