Լրահոս

28.12.2012 16:12


Կանանց լավագույն մասնագիտությունները 2013թ.

Կանանց լավագույն մասնագիտությունները 2013թ.

«Ֆորբս» ամսագիրը հրապարակել է ցուցակ, որում ընդգրկված են  կանանց լավագույն մասնագիտությունները 2013թ.:

Լոուրենս Շատկինը՝ ցուցակի հեղինակը, առաջինը նշել է բժշկի մասնագիտությունը: Դա պայմանավորված է նրանով, որ հարցումներից պարզվել է` կին բժիշկների շուրջ 60%–ը երջանիկ է զգում, գոհ է թե՛ մասնագիտությունից, թե՛ աշխատավարձից, որի տարեկան միջին գումարը մոտ 121 հազ. դոլար է: Երկրորդ տեղում նույնպես բուժաշխատողներ են՝ մասնավորապես բուժքույրերը և դեղագործները: Նրանց 52%–ը գոհ է ինչպես աշխատավարձից, այդպես էլ աշխատանքի պայմաններից, ինչպես նաև այն բանից, որ այս ոլորտներում աշխատատեղեր շատ կան: Երրորդ հորիզանականում ևս բժշկությանն առնչվող կանայք են՝ բժիշկ-գիտնականները. նրանցից էլ 56 %-ն է գոհ աշխատանքից:

Այսուհետ ցուցակում ընդգրկվել են իրավաբանները, դատավորները և ապահովագրական մաթեմատիկայի մասնագետները: Սակայն այդ ոլորտում, ի տարբերության վերոնշյալ մասնագիտությունների, աշխատավարձի տարեկան աճը կազմում է ընդամենը 10%, մինչդեռ բժիշկների և բժիշկական ոլորտում աշխատող մարդկանց աշխատավարձը տարեկան  շուրջ 20%–ով  է աճում:

 

Այս խորագրի վերջին նյութերը