Լրահոս

28.12.2012 14:54


ՃՈ. «Անսթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու»

ՃՈ. «Անսթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու»

Այսօրվա ասուլիսին Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը հայտնել է, որ անսթափ վիճակում գտնվող ոչ մի վարորդ չի ներվելու և պատժվելու է օրենքի ողջ խստությամբ: «Կազմվելու է արձանագրություն և վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության: Արդեն իսկ հայտարարել ենք, որ բարի կամք դրսևորելու դեպքում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները ՃՈ պարեկային ծառայության տեսուչները կտեղափոխեն համապատասխան վայր՝ ըստ վարորդի ցանկության»,- ասել է բանախոսը:

Նորիկ Սարգսյանը հիշեցրել է, որ անսթափ վիճակում մեքենայի ղեկին նստելու դեպքում տուգանքը կազմում է 100-150 հազ. դրամ՝ կախված ալկոհոլի օգտագործման աստիճանից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը