Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է. Դեկտեմբերի 28-ին` ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մարալիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Վանաձորում, Ալավերդիում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Ճամբարակում. Տավուշում, Իջևանում, Տիգրանաշենում, Սիսիանում, Գորիում, Ջաջուռում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է.
Դեկտեմբերի 28-ին` ժամը 10.00-ի դրությամբ, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Մարալիկում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Ստեփանավանում, Վանաձորում, Ալավերդիում, Կոտայքում, Հրազդանում, Սեւանում, Դիլիջանում, Գավառում, Ճամբարակում. Տավուշում, Իջևանում, Տիգրանաշենում, Սիսիանում, Գորիում, Ջաջուռում և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: