Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 18։09-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 11-րդ կմ-ի մոտ` Աչաջուր գյուղ տանող միջհամայնքային ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարար ջոկատը:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ - 2101» մակնիշի 64 ԼԼ 440 պ/հ (վարորդ` 1977թ. Ա. Մխիթարյան) և «Զապորոժեց» մակնիշի 57 ՏՍ 774 պ/հ (վարորդ` 1970թ. ծնված Հ. Աստանյան) ավտոմեքենանները: Հ. Աստանյանը տեղում մահացել է, իսկ «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` 1967թ. ծնված Ն. Գյուլումյանը, 1998թ. ծնված Վ. Աստանյանը, «ՎԱԶ - 2101» մակնիշի վարորդը և ուղևոր 2007թ. ծնված Ս. Միրզոյանը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Ըստ բժիշկների` Ա. Մխիթարյանի առողջական վիճակը ծանր է, իսկ Ն. Գյուլումյանինը, Վ. Աստանյանինը և Ս. Միրզոյանինը` միջին ծանրության:
Բախվել են մեքենաներ. կա զոհ և վիրավորներ