Լրահոս

27.12.2012 18:18


Լավագույն մարզիկներին քվեարկությամբ որոշել են մարզական լրագրողները

Լավագույն մարզիկներին քվեարկությամբ որոշել են մարզական լրագրողները

Մարզական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը «Top-news.am» կայքի հետ զրույցում անդրադառնալով երկրի տասը լավագույն մարզիկների ընտրության շուրջը առաջացած աղմուկին, հերթական անգամ շեշտեց, որ այդ որոշման հետ ոչ ՀԱՕԿ նախագահը, ոչ էլ սպորտի նախարարը որեւէ կապ չունեն: «Քվեարկությանը մասնակցել է մոտ երեսուն լրագրող: Նրանց քվեարկության արդյունքները տպագրվել է դեկտեմբերի 26-ի «Ֆուտբոլ+»-ի համարում: Երեսուն լրագրողներն էլ իրական, կենդանի մարդիկ են: Նրանք, ովքեր կարծում են, թե նրանց պարտադրել են այդպես քվեարկել, թող գնան եւ զրուցեն նրանց հետ»,–ասաց Ալեքսանյանը եւ ավելացրեց, որ չի կարծում, որ այդ երեսուն լրագրողների մեջ ԲՀԿ-ից որեւէ մեկը կլինի: ՀՄԼՖ-ի նախագահը նշեց, որ ինքը ոչ կոմունիստ է եղել, որ ՀՀՇ-ական, ոչ էլ ՀՀԿ-ական կամ ԲՀԿ-ական: «Գագիկ Ծառուկյանն էլ բազմաթիվ անգամ շեշտել է, որ սպորտը որեւէ մեկի սեփականությունը չէ կամ որեւէ կուսակցության մենաշնորհը»,–ավելացրեց Յուրա Ալեքսանյանը:


Հարցին, թե ինչու այդ դեպքում Հենրիխ Մխիթարյանը տասնյակում չի հայտնվել, Ալեքսանյանը նշեց, թե այդ հարցը պետք է տալ այն լրագրողներին, ովքեր նման որոշում են կայացրել: Նա շեշտեց, որ Մխիթարյանը տասնյակում չի հայտնվել, բայց արժանացել է ՀԱՕԿ-ի ամենաբարձր պարգեւին, եւ որ ֆուտբոլիստը չպետք է մերժի ժողովրդի կողմից իրեն տրված պարգևը: 

Այս խորագրի վերջին նյութերը