Դատապարտյալը կարել էր աչքերը, որովհետև քրեակատարողական հիմնարկի բժշկին չի վստահում
Այսօր մամուլում տարածված տեղեկատվության համաձայն՝ «Նուբարաշեն» ՔԿՀ դատապարտյալ Արտակ Հակոբյանը կարել էր աչքերն ու վնասել թևերը։ Դատապարտյալը բողոքում էր, որ իրեն պատշաճ բուժօգնություն չեն ցուցաբերում և իրեն պահում են անտանելի պայմաններում։
Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանդիպել են դատապարտյալի հետ։
Արտակ Հակոբյանի հետ առանձնազրույցի ընթացքում դատապարտյալը հայտնել է, որ նա կալանավայրի պայմաններից ամենևին էլ չի դժգոհում և նրա վրա ոչ մի ճնշում չի գործադրվում, բացի այդ նա հայտնել է, որ սեպտեմբերի 10-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում։ Միակ խնդիրը, որի պատճառով դատապարտյալը ինքնախեղման էր դիմել, այն է, որ նրան զննի որևէ այլ բժիշկ, քանի որ քրեակատարողական հիմնարկի բժշկին չի վստահում։
Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը արագ արձագանքման բաժնի աշխատակիցներին վստահեցրել է, որ Արտակ Հակոբյանին շուտափույթ կերպով կապահովեն անկախ սրտաբանի այցելություն։ Նշենք, որ դատապարտյալը սրտի հետ կապված խնդիրներ ունի։