Լրահոս

27.12.2012 17:07


Մարդատար մեքենաների համար Վերին Լարսը բաց է

Մարդատար մեքենաների համար Վերին Լարսը բաց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 20-106 կմ,  Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածի 93-106 կմ հատվածում երթևեկությունն արգելված է կցորդների, կիսակցորդների, 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: 
Այլ փոխադրամիջոցների համար երթևեկությունը թույլատրելի է՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ձնահոսքերից  պաշտպանվելու նպատակով` Գուդաուրի (Փոստա)-Քոբի հատվածում երթևեկության շարժն իրականացվում է թունելներով:
 Ճանապարհի այլ հատվածներում շարժն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը