Սակայն, ըստ էության մեր հարցադրումներին ու պահանջներին պատասխանելու փոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը 17.12.2012թ. գրությամբ հայտնել է հետևյալը.
«ՀՀ բնապահպանության նախարարի 09.11.12թ. N 295-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություններ: Արդյունքում պարզվել է, որ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկի» հետ 2006թ. կնքել է պայմանագիր, համաձայն որի իրականացրել է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաև դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքներ: Այդ աշխատանքների հետևանքով զգալիորեն վերականգնվել և բարելավել է լճի էկոլոգիական վիճակը: Ընկերության կողմից վերականգնվել է նաև ջրի հաշվեկշռի պահպանման նպատակով դեռևս 1970-80թթ. լճի ջրհավաք ավազանից դուրս, բնական առուների վրա կառուցված ջրընդունիչը և լիճը սնուցող շուրջ 750մ երկարությամբ, 200 մմ տրամագծով ազբոցեմենտե խողովակաշարը (կենդանական աշխարհի պահպանության նպատակով, աղբոցեմենտը փոխարինվել է մետաղյայով): Նշված աշխատանքները «Օպելա» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է հիմնականում վերը նշված պայմանագրի պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Պարզ լճի տարածքում կատարված շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատմանը, ապա նշված աշխատանքների իրականացման ժամանակ տեղ գտած բնապահպանական խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունից որպես բնությանը հասցված վնասի հատուցում գանձվել է 168.75 հազ. դրամ:
Ներկա դրությամբ «Օպելա» ՍՊԸ-ում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կատարվում են ստուգումներ, որոնց արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ կտեղեկացվի»:
Ինչպես տեսնում ենք ՀՀ բնապահպանության նախարարությունը ըստ էության չի պատասխանել մեր նախաձեռնության հարցադրումներին, մասնավորապես այն հարցին արդյո՞քայդաշխատանքներնիրականացնողանձըկամկազմակերպություննունիշինարարությանթույլտվությունևբնապահպանականփորձաքննականդրականեզրակացություն, թե՝ոչ, եթեայո՝ապահայտնելե՞րբևի՞նչհիմքովէտրվելնրան: Բացիայդ, մեզչիտրամադրվելոչմիփաստաթուղթ, չնայածնրանորմերգրությամբթվարկելէինքկոնկրետփաստաթղթերիանվանումները:
Դեռ ավելին, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից 21.12.2012թ. տեղեկացել ենք, որ նույն «Օպելա» ՍՊԸ-ը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել բնապահպանական փորձաքննության «Դիլիջան» ԱՊ վարձակալած տարածքում շին. աշխատանքների հաստատված նախագծերը:
Փաստորեն, որպես կանոն, միայն հանրության ահազանգից հետո է պարզվում, որ 2006 թվականից մինչև օրս «Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը, պետական լիազոր մարմնից չի ստացել որևէ թույլտվություն և դրական եզրակացություն: Հարց է առաջանում, թե ինչ հիմքով և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է «Օպելա» ՍՊԸ-ը ծավալել շինարարական աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքում, և որտեղ էր ՀՀ բնապահպանության նախարարությունն՝ իր ողջ աշխատակազմով:
Հրապարակավ, առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը վերանայել իր պատասխանը ու մեզ տրամադրել մեր նախորդ հարցմանը համապատասխան արձագանք և տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք պահանջել էինք նախորդ գրությամբ կամ հաստատել, որ այդ փաստաթղթերը գոյություն չունեն: Արդեն որերրորդ անգամ է մեր նախաձեռնությունը պարոն է. Փիրումյանի ստորագրությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստանում է անորակ ու կցկտուր պատասխաններ:
Ավելորդ չենք համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 33.2 հոդ. 2-րդ մասի պահանջը՝ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը բացահայտ խախտել է ՀՀ սահմանադրության այս նորմը:
ՀՀ բնապահպանության նախարարությունը ըստ էության չի պատասխանել
Ինչպես տեղյակ եք ս. թ. դեկտեմբերի 3-ին հարցումով դիմել էինք ՀՀ բնապահպանության նախարարին` «Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում կատարված ծառահատումների և անհասկանալի աշխատանքների վերաբերյալ համապատասխան պարզաբանումներ և փաստաթղթեր ստանալու ակնկալիքով (http://hetq.am/arm/news/21157/ahazang-khatarum-en-parz-litch-bnutyan-hushardzani-bnakan-tesqy-ev-ekohamakargy-lusankar.html):
Սակայն, ըստ էության մեր հարցադրումներին ու պահանջներին պատասխանելու փոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը 17.12.2012թ. գրությամբ հայտնել է հետևյալը.
«ՀՀ բնապահպանության նախարարի 09.11.12թ. N 295-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում իրականացրել է լրացուցիչ ուսումնասիրություններ: Արդյունքում պարզվել է, որ Պարզ լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու նպատակով «Օպելա» ՍՊԸ-ն «Դիլիջան» ազգային պարկի» հետ 2006թ. կնքել է պայմանագիր, համաձայն որի իրականացրել է լճի մաքրման, ջրի հաշվեկշռի վերականգնման, պահպանման, ինչպես նաև դրա շուրջ հանգստի գոտու կազմակերպման աշխատանքներ: Այդ աշխատանքների հետևանքով զգալիորեն վերականգնվել և բարելավել է լճի էկոլոգիական վիճակը: Ընկերության կողմից վերականգնվել է նաև ջրի հաշվեկշռի պահպանման նպատակով դեռևս 1970-80թթ. լճի ջրհավաք ավազանից դուրս, բնական առուների վրա կառուցված ջրընդունիչը և լիճը սնուցող շուրջ 750մ երկարությամբ, 200 մմ տրամագծով ազբոցեմենտե խողովակաշարը (կենդանական աշխարհի պահպանության նպատակով, աղբոցեմենտը փոխարինվել է մետաղյայով): Նշված աշխատանքները «Օպելա» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է հիմնականում վերը նշված պայմանագրի պահանջներին համապատասխան:
Ինչ վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից Պարզ լճի տարածքում կատարված շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատմանը, ապա նշված աշխատանքների իրականացման ժամանակ տեղ գտած բնապահպանական խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան արձանագրություններ, որոնց հիման վրա օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունից որպես բնությանը հասցված վնասի հատուցում գանձվել է 168.75 հազ. դրամ:
Ներկա դրությամբ «Օպելա» ՍՊԸ-ում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից կատարվում են ստուգումներ, որոնց արդյունքների մասին` անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ կտեղեկացվի»:
Ինչպես տեսնում ենք ՀՀ բնապահպանության նախարարությունը ըստ էության չի պատասխանել մեր նախաձեռնության հարցադրումներին, մասնավորապես այն հարցին արդյո՞ք այդ աշխատանքներն իրականացնող անձը կամ կազմակերպությունն ունի շինարարության թույլտվություն և բնապահպանական փորձաքննական դրական եզրակացություն, թե՝ ոչ, եթե այո՝ ապա հայտնել ե՞րբ և ի՞նչ հիմքով է տրվել նրան: Բացի այդ, մեզ չի տրամադրվել ոչ մի փաստաթուղթ, չնայած նրան որ մեր գրությամբ թվարկել էինք կոնկրետ փաստաթղթերի անվանումները:
Դեռ ավելին, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքից 21.12.2012թ. տեղեկացել ենք, որ նույն «Օպելա» ՍՊԸ-ը «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել բնապահպանական փորձաքննության «Դիլիջան» ԱՊ վարձակալած տարածքում շին. աշխատանքների հաստատված նախագծերը:
Փաստորեն, որպես կանոն, միայն հանրության ահազանգից հետո է պարզվում, որ 2006 թվականից մինչև օրս «Պարզ լիճ» բնության հուշարձանի տարածքում շինարարական աշխատանքներ կատարող ընկերությունը, պետական լիազոր մարմնից չի ստացել որևէ թույլտվություն և դրական եզրակացություն: Հարց է առաջանում, թե ինչ հիմքով և ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է «Օպելա» ՍՊԸ-ը ծավալել շինարարական աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքում, և որտեղ էր ՀՀ բնապահպանության նախարարությունն՝ իր ողջ աշխատակազմով:
Հրապարակավ, առաջարկում ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը վերանայել իր պատասխանը ու մեզ տրամադրել մեր նախորդ հարցմանը համապատասխան արձագանք և տրամադրել բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք պահանջել էինք նախորդ գրությամբ կամ հաստատել, որ այդ փաստաթղթերը գոյություն չունեն: Արդեն որերրորդ անգամ է մեր նախաձեռնությունը պարոն է. Փիրումյանի ստորագրությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունից ստանում է անորակ ու կցկտուր պատասխաններ:
Ավելորդ չենք համարում հիշատակել ՀՀ սահմանադրության 33.2 հոդ. 2-րդ մասի պահանջը՝ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում բնապահպանական տեղեկատվությունը թաքցնելու կամ դրա տրամադրումը մերժելու համար: ՀՀ բնապահպանության նախարարությունը բացահայտ խախտել է ՀՀ սահմանադրության այս նորմը:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն