Կառավարությունը հաստատել է բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները
ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարվել է այդ պաշտոնում ընտրված Միքայել Նարիմանյանի հետ 5 տարի ժամկետով կնքել աշխատանքային պայմանագիր։
Ռեկտորի ընտրությունը տեղի էր ունեցել դեկտեմբեր 17–ին։ Առաջադրված միակ թեկնածուն ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Միքայել Նարիմանյանն էր։ Այս պաշտոնը թափուր էր մնացել, երբ նախկին ռեկտոր Դերենիկ Դումանյանը նշանակվեց ՀՀ առողջապահության նախարար: