Ներդրվում է տրանսֆերային գնագոյացման օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է այդ փորձաքննության իրավական և կազմակերպական հիմքերը, կարգավորում փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավահարաբերությունները։ ՀՀ կառավարությունը քննարկել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են օրենքում նախատեսել դրույթներ, որոնց համաձայն սահմանադրական դատարանն իրավունք ունենա պարզաբանել իր իսկ կայացրած որոշումը և եզրակացությունը` չփոխելով դատական ակտի բովանդակությունը և էությունը։ Գտնելով, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է զերծ լինեն ձևական սխալներից, գործադիրը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
Ներդրվում է տրանսֆերային գնագոյացման օրենսդրությունը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, փաստաթղթավորման ընթացակարգերը, ինչպես նաև կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է այդ փորձաքննության իրավական և կազմակերպական հիմքերը, կարգավորում փորձաքննական գործընթացի մասնակից սուբյեկտների իրավահարաբերությունները։
ՀՀ կառավարությունը քննարկել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Նրանք առաջարկում են օրենքում նախատեսել դրույթներ, որոնց համաձայն սահմանադրական դատարանն իրավունք ունենա պարզաբանել իր իսկ կայացրած որոշումը և եզրակացությունը` չփոխելով դատական ակտի բովանդակությունը և էությունը։ Գտնելով, որ սահմանադրական դատարանի որոշումները պետք է զերծ լինեն ձևական սխալներից, գործադիրը բացասական եզրակացություն է տվել նախագծին։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։