Լրահոս

27.12.2012 13:53


Վարդան Օսկանյանն ամփոփել է անցնող տարին

Վարդան Օսկանյանն ամփոփել է անցնող տարին

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2012 թվականն անձամբ ինձ համար նշանավորվեց երկու իրադարձություններով: Մեկը ակտիվ քաղաքականություն իմ վերադարձն էր, մյուսը՝ ԱԱԾ-ի կողմից հարուցված քրեական գործը: 

Տարվա ընթացքում իմ հարցազրույցներում, ելույթներում և ֆեյսբուքյան գրառումներում այս երկուսի մասին բազմիցս խոսել եմ։ Այս պահին նոր բան չունեմ ավելացնելու: Միայն կասեմ, որ և՛ քաղաքական, և՛ քաղաքացիական իմ գործունեության մեջ հետապնդել եմ մի նպատակ՝ անկեղծորեն նպաստ բերել Հայաստանի պետականության կայացմանն ու զարգացմանը: 

Եթե 2012թ. իմ գործունեությամբ՝ լինի անձնական, քաղաքական, թե քաղաքացիական, որևէ մեկի հույսերը չեմ արդարացրել, անկախ ամեն ինչից հայցում եմ նրանց ըմբռնումը: Բայց նաև ուզում եմ ասել, որ կյանքը շարունակվում է, շատ բան առջևում է:

Բոլորին մաղթում եմ լավագույնը 2013 թվականին»:

Այս խորագրի վերջին նյութերը