Լրահոս

27.12.2012 14:12


Բրիթնի Սփիրսի որդու հայրը նախկին ամուսնու եղբա՞յրն է

Բրիթնի Սփիրսի որդու հայրը նախկին ամուսնու եղբա՞յրն է

Թվում էր, թե երգչուհի Բրիթնի Սփիրսի՝  դժվարություններով լի կյանքում բարդ ժամանակներն անցել են, և ամեն ինչ  իր հունն է ընկել, բայց արի ու տես, որ այդպես չէ: Այս անգամ իր մասին հիշեցրել է Բրիթնիի նախկին ամուսնու՝ Քևին Ֆեդերլայնի եղբայր Քրիստոֆերը:

Ըստ որոշ աղբյուրների՝ Քրիստոֆերը բողոք է ներկայացրել Ֆլորիդա նահանգի Տամպա քաղաքի դատարան, որում Սփիրսին  մեղադրում է ոտնձգության համար: Ըստ Քրիստոֆերի՝ Բրիթնին եկել է իրենց տուն, որպեսզի տանի իր որդիներին՝ 7–ամյա Շոն Պրեստոնին և 6–ամյա Ջեյդենին: Սակայն Բրիթնին վերցրել է նաև Քրիստոֆերի սեղանին դրված պլաստիկ քարտը՝ 4,5 հազ. դոլար պարունակությամբ:

Հենց որ Քրիստոֆերն իմացել է այդ մասին, քարտը ետ է պահանջել։ «Բրիթնին վրաս ծիծաղեց և ասաց, թե իմ եղբայր Քևինն իր կյանքը փչացրել է: Նա ինձ հիմար վիճակում դրեց՝ ասելով, թե որպես տղամարդ ես թերի եմ: Նա ինձ սպառնաց, թե եթե գողության մասին որևէ մեկին պատմեմ, ապա ինքն էլ ամբողջ աշխարհին կպատմի, որ ես եմ Շոն Պրեստոնի իրական հայրը: Այո, իրականում ես ես եմ տղայի հայրը, բայց մարդիկ չպետք է իմանան այդ ամենի մասին»–ասել է  Քրիստոֆերը:

Այս իրավիճակն առայժմ չեն մեկնաբանել ո՛չ Սփիրսը, ոչ էլ Քևին ֆեդերլայնը: 

Այս խորագրի վերջին նյութերը