Կիրո Մանոյան. «Անցնող տարում Ադրբեջանը աչքի ընկավ ցայտուն հակահայ քարոզչությամբ»
Այսօրվա ասուլիսին ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը հայտել է, որ անցնող տարում Ադրբեջանը աչքի ընկավ ցայտուն հակահայ քարոզչությամբ: «Ադրբեջանը փորձում է փողով ամեն ինչ անել, բայց ոչ բոլոր դեպքերում է դա իրեն հաջողվում, օրինակ` ՄԱԿ-ում նրան չհաջողվեց անցկացնել հակահայ բանաձևեր։ Արցախյան հարցի լուծման բանակցություններում որևէ առաջընթաց չէր նախատեսվում տարեսկզբին, քանի որ Ադրբեջանը մտավ ՄԱԿ-ի ավտանգության խորհուրդ, որը միտում ուներ ԵԱՀԿ Մինսկի խմբից գործընթացը դուրս բերել ՄԱԿ»,–ասել է Մանոյանը։
Ինչ վերաբերում է հայ–թուրքական հարաբերություններին, ըստ բանախոսի՝ ոչ մի առաջընթաց կամ հետընթաց այս գործընթացում չի արձանագրվել:

7or.am