Լրահոս

18.06.2009 16:04


«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության պաշտոնական հայտարարությունը ՀՀ ազգաբնակչությանը

Ս. թ. հունիսի 18-ին, տեղական ժամանակով 12:34-ին ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի տարածքում՝ Գառնի գյուղից 10 կմ դեպի  հյուսիս: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում և մոտակա բնակավայրերում 3-4 բալ ուժգնությամբ:

Երկրաշարժից անմիջապես հետո Հանրապետության տարբեր բնակավայրերում լուրեր են տարածվում, որ սպասվում է ուժեղ երկրաշարժ, նույնիսկ եղել են դեպքեր, երբ դպրոցականներին տարահանել են դասարաններից, խաթարելով ուսումնական գործընթացը: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը հայտնում է, որ նմանատիպ լուրերը անհիմն են եւ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացիկ սեյսմիկ իրավիճակը Հանրապետությունում վերահսկվում է ծառայության կողմից եւ գտնվում է ֆոնային տիրույթում, եւ ոչ մի հիմք չկա խուճապի համար:

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն»

 գործակալություն

Այս խորագրի վերջին նյութերը