Լրահոս

27.12.2012 12:46


Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է փոխանցել սիրիահայերին

Գագիկ Ծառուկյանը 100 հազար դոլար է փոխանցել սիրիահայերին

«Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության կողմից կատարված աշխատանքն անգահատելի է և մեծ նվիրումով է ընդունվում սիրիահայերի կողմից: Ինչպես վերջին մամուլի ասուլիսի ժամանակ «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Վահան Հովհաննիսյանը հայտնել էր, իրենց միջնորդությամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կրկին ձեռք է մեկնել սիրիահայերին նրանց կարիքների համար տրամադրել է 100 հազար ԱՄՆ դոլար:  1lur.am-ը խոսել է «Օգնի՛ր եղբորդ» նախաձեռնության անդամ Լիլիթ Գալստյանի հետ. «Մենք այս ընթացքում բավականին գումար և պարենամթերք կարողացանք հավաքել և ուղարկել սիրիահայ համայնքին: Ուզում եմ նշել, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից հատկացված 100 հազար ԱՄՆ դոլարն արդեն տեղ է հասել և Սիրիայի հայ համայնքը հայտնում է իր շնորհակալությունը: Այս պահին իմ ձեռքի տակ է Շահան ԱրքեպիսկոպոսՍրբազանի ստորագրությամբ շնորհակալության գիրը, որը երախտագիտության խոսքն է ուղղել այն բոլոր բարերարներին, անհատներին և ձեռներեցներին սիրիահայ համայնքին օգնության ձեռք մեկնելու համար և անշուշտ Գագիկ Ծառուկյանը նախաձենության առաջին նվիրատուներից էր` 15 մլն դրամ նվիրատվությամ: Օրերս Գագիկ Ծառուկյանը ևս 100 հազար ԱՄՆ դոլար է տրամադրել սիրիահայ համայնքի կարիքավորներին»:

Լիլիթ Գալստյանը 1lur.am-ի հետ զրույցի վերջում նաև իր վստահություն է փոխանցել որ «Օգնի՛ր եղբորդ» նախձեռնությունը շարանակելու է համազգային համախմբման կարևորագույն նվիրական գործը` պատերազմի արհավիրքի դեմ միայնակ չի թողնի մեր հայրենակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը