Լրահոս

27.12.2012 13:00


Դատապարտյալների նամակները կարող են բացվել և առգրավվել

Դատապարտյալների նամակները կարող են բացվել և առգրավվել

«Քրեակատարողական օրենսգրքում» Կառավարության նախատեսած փոփոխությունների համաձայն որոշ դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքի սահմանափակումը պետք է վերանայվի: Մասնավորապես քրեակատարողական հիմնարկի պետը պետք է պատճառաբանված միջնորդություն ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի թույլատրվի սահմանափակել դատապարտյալի նամակագրության գաղտնիության իրավունքը և նամակագրությունը բացել, ծանոթանալ բովանդակությանը, անգամ նամակն առգրավել։ Դատապարտյալի նամակագրությունը պետք է բացվի նրա ներկայությամբ։ Դատապարտյալը կարող է նաև հրաժարվել ստորագրել այն բացելու մասին արձանագրությունը։ Չեն կարող բացմվել և առգրավվել միայն արդարադատության նախարարին, դատարանին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ձեռնադրված հոգևորական-խոստովանահորը, քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբին, բուժհաստատությանը ուղղված կամ նրանցից ստացվող դատապարտյալի նամակները:

Այս խորագրի վերջին նյութերը