Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը եւ բոլոր ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր եւ բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:
Գ. Վերանյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/ «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա՝քայլքի աննշան աստիճանի խանգարումով: Եւ չնայած ծնողի մտահոգություններին՝ Գ. Վերանյանին զորակոչում են ծառայության եւ ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որեւէ բուժում չի ստացել այդ ընթացքում:
Ս. Սերոբյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Չնայած նրա եւ նրա հարազատների մտահոգություններին եւ բողոքներին Ս. Սերոբյանին զորակոչում են ծառայության: Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում եւ այդ ընթացքում նրա մոտ առողջական խնդիրների փոփոխություն չի արձանագրվել:
Ռ. Սարոյանը (ծնված 1994 թ-ին)ունի հետեւյալ հիվանդությունները. կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ եւ ըստ ծնողի հավաստման՝ նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Ա. Դերձյանը(ծնված 1994 թ-ին)ունի հետեւյալ հիվանդությունները. գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որեւէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Մ. Բաբաջանյանի (ծնված 1994 թ-ին) մոտ5 տարեկանից սկսած պատվաստումների ժամանակ նկատվել է ուշագնացության նոպաներ, որոնք աստիճանաբար հաճախակիացել են ուժեղ ցավերի, ֆիզիկական ծանրաբեռվածության հետեւանքով: Նոպաներից մեկից հետո հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի ռիթմի խանգարում եվ կրծքավանդակի դեֆորմացիա: Հաստատվում է նաեւ «սրտի միտրալ փականի պրոլապս 3մմ» եւ «սինկոպե»: Հոլթեր ուսումնասիրության արդյունքում ախտորոշվում է նաեւ սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա,արտահայտված սինուսային առիթմիա: Բացի այդ, նրա մոտ առկա է քթի միջնապատի թեքություն,որի պատճառով շնչում է բերանով, ունեցել է ձեռքի կոտրվածք: Այնուամենայնիվ, հաշվի չառնելով վերը նշված առողջական խնդիրները՝ Մ. Բաբաջանյանից պահանջում են ստանալ եւ ստորագրել ծանուցագիրը՝ հայտնելով, որ հակառակ դեպքում նույն օրը ռազմական ոստիկանությունը կձերբակալի նրան զինծառայությունից խուսափելու համար: Այդուհանդերձ, զորակոչման օրը որոշվել է իրականացնել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն այլ տասը զորակոչիկների հետ միասին: Նախկինում Մ. Բաբաջանյանին եւս տրվել է տարկետեւմ, սակայն առողջական վիճակի փոփոխություն չի գրանցվել:
Կ. Խուբեսարյանը (ծնված 1994 թ-ին)ունի հետեւյալ հիվանդությունները. համագործակցված ձախակողմյան շլություն 10: Երկու աչք հիպերմետրոպիա միջին աստիճանի, բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ, ամբլոպիա բարձր աստիճանի: Անտեսելով նշված առողջական խնդիրները նրան ստիպել են ստորագրել զորակոչման ծանուցագիրը, հակառակ դեպքում սպառնացել են ենթարկել քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու պատճառով:
Նշված բոլոր քաղաքացիներին զորակոչել առկա խնդիրների պարագայում՝ առնվազն տարակուսանք է առաջացնում թե՛ բուժզննության օրինականության եւ հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրիանականության տեսակետից: Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա:
Յուրաքանչյուր դեպքում, զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն, քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին եւ զորակոչիկներին թողնելով հուսալքման եւ անորոշության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել նշված զորակոչիկների եւ նման խնդիրներ ունեցող մյուս զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, եւ անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին եւ տրամադրել տարկետում: Հակառակ դեպքում կունենանք առողջական վիճակի վատթարացման դեպքեր, ընդհուպ անցանկալի ելքերով, որոնց դեպքերում միակ անելիքը կմնա ծառայողական քննության իրականացումը, քրեական գործերի հարուցումը, որոնք չեն կարող վերականգնել կորուստները:
Սա ահազանգ է՝ ուղղված եւ՛ պաշտպանական գերատեսչությանը, եւ՛ հանրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. «Անհապաղ դադարեցնել անմարդկային վերաբերմունքը»
Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զորակոչիկների՝ զորակոչի հետ կապված ահազանգերը ծնողների կողմից: Զորակոչվում են քաղաքացիներ, որոնց առողջական խնդիրների վերաբերյալ մտահոգությունները չեն փարատվում բժշկական հանձնաժողովների, զորակոչային հանձնաժողովների կողմից: Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ գործում է միայն մեկ մոտեցում՝ ամեն գնով անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը եւ բոլոր ձեւական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը եւ ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր եւ բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով եւ ճնշումներով:
Գ. Վերանյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա, սինուսային տախիկարդիա, արտահայտված բրադիկարդիա, եզակի վերփորոքային էքստրասիստոլաներ /2 էքս/օր/ «Տախի-բրադիկարդիայի» համախտանիշ, հիսի խրձի աջ ոտիկի ոչ լրիվ պաշարում, հակում սինուսային տախիկարդիայի նկատմամբ, երկկողմանի երկայնակի հարթաթաթություն I-II աստիճանի, աջ ոտնաթաթի դիստալ հատվածի վարուսային դեֆորմացիա՝քայլքի աննշան աստիճանի խանգարումով: Եւ չնայած ծնողի մտահոգություններին՝ Գ. Վերանյանին զորակոչում են ծառայության եւ ստիպում, որպեսզի ստորագրի զորակոչման մասին ծանուցումը, հակառակ դեպքում կենթարկեն քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու համար: Գ. Վերանյանը նախկինում ստացել է տարկետում, սակայն որեւէ բուժում չի ստացել այդ ընթացքում:
Ս. Սերոբյանը (ծնված 1991 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. լրիվ երկատված աջ երիկամ, նստատեղի աջ հատվածի հեմանգիոմա, պիգմենտային խալեր: Չնայած նրա եւ նրա հարազատների մտահոգություններին եւ բողոքներին Ս. Սերոբյանին զորակոչում են ծառայության: Ս. Սերոբյանը նախկինում ստացել է երեք տարով տարկետում եւ այդ ընթացքում նրա մոտ առողջական խնդիրների փոփոխություն չի արձանագրվել:
Ռ. Սարոյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. կարճատեսություն, բարդ միոպիկ աստիգմատիզմ եւ ըստ ծնողի հավաստման՝ նրա մոտ տեսողական խնդիրները չափազանց լուրջ են: Այնուամենայնիվ, արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Ա. Դերձյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. գունափոփոխ որքին, որը ախտորոշվել է Վանաձորի հավաքագրման հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ նրան պետք է տրվեր տարկետում, սակայն ընդամենը մեկ օր անց Կենտրոնական բժշկական հանձնաժողովը, անփոփոխ թողնելով Արմեն Դերձյանի ախտորոշումը, որոշում է կայացրել զորակոչել նրան շարային ծառայության այն դեպքում, երբ տվյալ հիվանդության որեւէ աստիճանի դեպքում նշված չէ շարային ծառայություն: Այժմ արդեն մի քանի օր է, ինչ նա զորակոչվել է Մատաղիսի զորամաս:
Մ. Բաբաջանյանի (ծնված 1994 թ-ին) մոտ 5 տարեկանից սկսած պատվաստումների ժամանակ նկատվել է ուշագնացության նոպաներ, որոնք աստիճանաբար հաճախակիացել են ուժեղ ցավերի, ֆիզիկական ծանրաբեռվածության հետեւանքով: Նոպաներից մեկից հետո հետազոտման ժամանակ նրա մոտ հայտնաբերվում է սրտի ռիթմի խանգարում եվ կրծքավանդակի դեֆորմացիա: Հաստատվում է նաեւ «սրտի միտրալ փականի պրոլապս 3մմ» եւ «սինկոպե»: Հոլթեր ուսումնասիրության արդյունքում ախտորոշվում է նաեւ սրտի ռիթմի խանգարում՝ վերփորոքային ռիթմավարի միգրացիա,արտահայտված սինուսային առիթմիա: Բացի այդ, նրա մոտ առկա է քթի միջնապատի թեքություն,որի պատճառով շնչում է բերանով, ունեցել է ձեռքի կոտրվածք: Այնուամենայնիվ, հաշվի չառնելով վերը նշված առողջական խնդիրները՝ Մ. Բաբաջանյանից պահանջում են ստանալ եւ ստորագրել ծանուցագիրը՝ հայտնելով, որ հակառակ դեպքում նույն օրը ռազմական ոստիկանությունը կձերբակալի նրան զինծառայությունից խուսափելու համար: Այդուհանդերձ, զորակոչման օրը որոշվել է իրականացնել փաստաթղթերի լրացուցիչ ուսումնասիրություն այլ տասը զորակոչիկների հետ միասին: Նախկինում Մ. Բաբաջանյանին եւս տրվել է տարկետեւմ, սակայն առողջական վիճակի փոփոխություն չի գրանցվել:
Կ. Խուբեսարյանը (ծնված 1994 թ-ին) ունի հետեւյալ հիվանդությունները. համագործակցված ձախակողմյան շլություն 10: Երկու աչք հիպերմետրոպիա միջին աստիճանի, բարդ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ, ամբլոպիա բարձր աստիճանի: Անտեսելով նշված առողջական խնդիրները նրան ստիպել են ստորագրել զորակոչման ծանուցագիրը, հակառակ դեպքում սպառնացել են ենթարկել քրեական պատասխանատվության զինծառայությունից խուսափելու պատճառով:
Նշված բոլոր քաղաքացիներին զորակոչել առկա խնդիրների պարագայում՝ առնվազն տարակուսանք է առաջացնում թե՛ բուժզննության օրինականության եւ հիմնավորվածության, թե՛ զորակոչի կազմակերպման օրիանականության տեսակետից: Ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա:
Յուրաքանչյուր դեպքում, զինկոմիսարիատների ներկայացուցիչները հայտնել են, որ զորակոչիկները պարտադիր պետք է զորակոչվեն, իսկ ծնողները կարող են շարունակել իրենց բողոքները: Այսինքն, քաղաքացին զրկված է արդյունավետ բողոքարկման վարչական մեխանիզմից, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը որեւէ երաշխիք չի տալիս, որ առկա առողջական խնդիրների պարագայում զորակոչիկը զինծառայության ընթացքում բարդություններ չի ունենա: Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը որեւէ կերպ չի ցուցաբերում կամք, ցանկություն՝ վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին եւ զորակոչիկներին թողնելով հուսալքման եւ անորոշության մեջ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության նման վարվելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել նշված զորակոչիկների եւ նման խնդիրներ ունեցող մյուս զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, եւ անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին եւ տրամադրել տարկետում: Հակառակ դեպքում կունենանք առողջական վիճակի վատթարացման դեպքեր, ընդհուպ անցանկալի ելքերով, որոնց դեպքերում միակ անելիքը կմնա ծառայողական քննության իրականացումը, քրեական գործերի հարուցումը, որոնք չեն կարող վերականգնել կորուստները:
Սա ահազանգ է՝ ուղղված եւ՛ պաշտպանական գերատեսչությանը, եւ՛ հանրությանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ