Լրահոս

27.12.2012 11:33


Թմրափաթեթներ՝ կնոջ բնակարանից

Թմրափաթեթներ՝ կնոջ բնակարանից

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոցներ պահելու և իրացնելու կասկածանքով, Երևան քաղաքի Սասունցի Դավթի նրբանցքի և Կռիլովի փողոցի խաչմերուկից, «Սամանդ»  մակնիշի  տաքսի ավտոմեքենայով,  բերման են ենթարկել 1961թ. ծնված  Լևոն Բ.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է  պոլիէթիլենային 2 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով, ծխախոտի փայլաթիթեղի 2 փաթեթ՝ նմանատիպ զանգվածներով, ինչպես ծխախոտի գլանակ` նույնանման զանգվածի պարունակությամբ:

 Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Լևոն Բ.-ն նշված փաթեթները   ձեռք է բերել Երևան  քաղաքի բնակչուհի, 1955թ. ծնված Վարդիթեր Ա.-ից, որը նույն օրը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների պահանջով իր բնակարանից ներկայացրել է պոլիէթիլենային 7 տոպրակ՝ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգվածով` մոտ 59,5 գ ընդհանուր կշիռով:
Վարդիթեր Ա.-ն բերման է ենթարկվել  ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ:
Հայտնաբերվածը   ուղարկվել է  փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Էրեբունու քննչական բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը