Իվանիշվիլին Բաքվում լրիվ այլ հայտարարություն է արել
Բաքվու պաշտոնական այցից առաջ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել էր, որ հնարավոր է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումը տնտեսապես շահավետ չլինի Վրաստանի համար։ Սակայն նախօրեին Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումից հետո Իվանիշվիլին ասել է, թե իր նախկին ասածները հապճեպ եզրակացություններ էին. «Ես նախկինում հայտարարում էի, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի կառուցումից հետո, հնարավոր է, վրացական երկաթգծերով բեռնափոխադրումները կնվազեն: Սակայն դա հապճեպ հայտարարություն էր: Իրականում այդ հարցում խնդիրներ չկան»,-ասել է Վրաստանի վարչապետը։
Նա անդրադարձել է նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը` նշելով, որ այն շատ ջերմ մթնոլորտում է անցել. «Այդ հանդիպման ժամանակ էլ ես նշել եմ, որ նշյալ հայտարարությունը հապճեպ է արվել, ու այդ հարցում որևէ խնդիր չկա»,–ասել է Իվանիշվիլին:
Ինչ վերաբերում է ներկրվող ադրբեջանական գազի սակագներիին` Իվանիշվիլին ասել է, թե Ադրբեջանը Վրաստանին շատ մատչելի գնով գազ է մատակարարում: «Ես Ադրբեջանի նախագահին և կառավարության ղեկավարին իմ գոհունակությունն եմ հայտնել Վրաստանի համար նման պայմաններ ստեղծելու համար»,–ասել է նա: